Ռազմական 

Դիարբեքիրում քրդերը պայթեցրել են թուրքական զինվորական մեքենան

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում քուրդ գրոհայինները պայթեցրել են թուրքական զինվորական մեքենան:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 4 զինվորական:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով ռազմական շարասյունը շարժվել է ռազմական գործողությունների գոտի:
Հուլիսի 23-ից թուրքական բանակը ռազմական օպերացիա է ծավալել ԻՊ խմբավորման դեմ, որի գրոհայինները ռմբակոծել էին թուրքական սահմանային շրջանները:

Միաժամանակ թուրքական բանակն Իրաքում ռմբակոծել է նաեւ Քրդական աշխատանքային կուսակցության հենակետերը, ինչից հետո քրդերը չեղյալ են հայտարարել 2013թ.-ին կնքված հրադադարը:

Նույն շարքից