Առաջիկա ամիսներին Խարկով կտեղափոխվի ամերիկյան ու բրիտանական ռազմական մեքենաներ, որոնք այնուհետեւ կտեղաշարժվեն Դոնբասի ռազմական գործողությունների գոտի:
Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ուկրաինական զինուժը կհամալրվի բրիտանական Saxon ու ամերիկյան Humvee ռազմական մեքենաներով:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը: Մեքենաները նախատեսված են ռազմական շարասյունների պահպանությունն ապահովելու ու անձնակազմի տեղափոխման համար:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ուկրաինական ուժայինները մասսայական ռմբակոծության է ենթարկում Դոնեցկի շրջաններն ու օդանավակայանը:
Կողմերը պարբերաբար մեղադրում են միմյանց հրադադարի խախտման մեջ: