Ռազմական 

Ուկրաինական ուժայինները շարունակում են Դոնեցկի ու Գորլովկայի հրետակոծությունը

Ուկրաինական ուժայինները մասսայական հրետակոծության են ենթարկել Գորլովկա բնակավայր, ինչի հետեւանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ:

Այս մասին հայտնել են Դոնեցկի հանրապետության ինքնապաշտպանական շտաբից, նշելով, որ հրետակոծությունը տեւել է մի քանի ժամ:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը,
միաժամանակ ուկրաինական զինուժը ռմբակոծել է Դոնեցկի Կիրովի ու Պետրովսկի շրջանները, ինչի հետեւանքով վնասվել է 10 բնակելի շենք:
Իրավիճակը սրվել է նաեւ Լուգանսկի շրջանում, որի բնակավայրերը նույնպես ենթարկվել են գնդակոծման:

Նույն շարքից