Դամասկոսի պրովինցիայի Արեւելյան Ղութ շրջանում սիրիական զորամիավորումները հրետանու ու օդուժի օժանդակությամբ իրականացրել են 2 հատուկ օպերացիա:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, առաջին գործողությունն իրականացվել է Դամասկոսի Ջոբար թաղամասում ու Ալ-Մանաշիրում, որտեղ կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել մի շարք հենակետեր:
Երկրորդ ռազմական օպերացիան ընթացել է Բալյա բնակավայրում, որտեղ սիրիական ուժերը գրանցել են որոշակի առաջխաղացում:
Վնասազերծվել են գրոհայինների գրեթե բոլոր հենակետներն ու ստորգետնյա թունելները, առգրավվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Նախօրեին Ջոբարում ականանետային արկի պայթյունի հետեւանքով ստացված ծանր վնասվածքներից հոսպիտալում մահացել է սիրիական հեռուստատեսության լրագրող Սաեր ալ-Աջլանին: