Առողջապահություն 

Հայաստանի դեղագործները կստանան GMP չափանիշներ

analitik.am

2013 թվականի վերջին Հայաստանի դեղագործական բնագավառը կբարձրանա նոր մակարդակի վրա՝ ստանալով GMP որակավորում: Այս մասին դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մարդու առողջությունը» X-րդ ազգային գիտաբժշկական կոնֆերանսի Կազմկոմիտեի նախագահ  Դավիթ Պետրոսյանը:

Սկսած 2002 թվականից Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտում տարբեր բժիշկ մասնագետների մասնակցությամբ անց են կացվում կոնգրեսներ, որոնք զւոգակցվում են դեղերի եւ նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսներով: Հաշվի առնելով Հայաստանի դեղագործական բնագավառի համար կարեւոր փաստը («Good Manufacturing Practice»- համապատասխան արտադրական գործունեություն)՝ մենք որոշեցինք համատեղել կոնգրեսի բացման եւ սերտիֆիկատի ստանալու օրերը»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այսպիսի որոշումը ավելի նշանակալի կդարձնի դեկտեմբերի 10-ին կայանալիք արարողությունը:

Հայաստանի դեղագործների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ դեղագործական բնագավառի համար վաղվա արարողությունը մեծ նշանակություն ունի, քանի որ դա պատմական օր է լինելու:

Հայկական Liqvor ընկերությունը ստանալու է եվրոպական չափանիշ եւ GMP սերտիֆիկատ: «Վաղվա օրվան մենք հասել ենք USAID ծրագրի օգնությամբ, որը մեզ ցուցաբերել է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ խորհրդատվական օգնություն»,- նշեց Զաքարյանը:

Arpimed ընկերությունը արդեն դեկտեմբերի 10-ին հայտ կներկայացնի Հայասատանի առողջապահության նախարարություն՝ GMP չափանիշ ստանալու համար: Հայաստանում կա ութ դեղագործական  ակտիվ ընկերություն, որոնց շարքում Liqvor եւ Arpimed-ը առաջինը կստանան GMP սերտիֆիկատ, իսկ մյուսները հաջորդ տարվա ընթացքում  նույնպես կփորձեն անել ամեն ինչ, եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար, եւ նույնպես կստանան համապատասխան փաստաթղթերը:

GMP-ի չափանիշները թույլ կտան Հայաստանին մեծացնել տարբեր դեղերի արտահաումը ոչ միայն ԱՊՀ երկրներ, այլ նաեւ Եվրոպա եւ ԱՄՆ:

Նույն շարքից