Մշակույթ 

Happy Birthday to You երգը կարող է դուրս գալ հեղինակային իրավունքից

Ռեժիսոր Ջենիֆեր Նելսոնի փաստաբանները հայտնաբերել են «անհերքելի ապացույցներ», որոնք թույլ են տալիս պնդել, որ Happy Birthday to You երգն այլևս չի պաշտպանվում հեղինակային իրավունքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով New York Times թերթին։

Ամերիկացի ռեժիսոր Ջենիֆեր Նելսոնը դատի է տվել երգի սեփականատեր ընկերությանը 2013 թվականին, երբ ստիպված է եղել 1.5 հազար դոլար վճարել Happy Birthday իր վավերագրական ֆիլմում կոմպոզիցիայի օգտագործման համար։

Ռեժիսորի փաստաբանների խոսքով, 1922 թվականից երգը հեղինակային իրավունքի պաշտպանության ներքո չէ։ Փաստաբանները դատարանին տրամադրել են փաստաթղթերի 500–էջանոց փաթեթ, որոնց մի մասն ավելի վաղ ի գիտության էր ընդունվել  սխալմամբ։ Փաստաթղթերում երգի խոսքերի` 1927 թվականի հրապարակումներն են, որոնց համար չէր պահանջվում իրավատերերի համաձայնությունը:

Նույն շարքից