Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Օրենբուրգ քաղաքի Տոցկի կրակադաշտում մեկնարկած ուսումնական վարժանքների ընթացքում փորձարկվել է «Իսկանդեր-Մ» համալիրների մարտունակությունը։
Ըստ աղբյուրի` ուսումնական վարժանքների ընթացքում «Իսկանդեր-Մ» համալիրների գործադրմամբ հաջողվել է կանխարգելիչ հարված հասցնել թշնամու պայմանական մարտավարական հրթիռային համալիրներին և այլ նպատակակետերին: