Առողջապահություն 

«Ազգային դեղեր` միջազգային որակ»

analitik.am

Այսօր «Ազգային դեղեր` միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը, որի հանդիսավոր մասին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, առողջապահության կազմակերպիչներ, բժիշկներ, դեղագետներ։

Համաժողովի հիմնական գաղափարախոսությունը Հայաստանում պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ, Good Manufacturing Practice)  համակարգի ներկայացումն ու հաստատումը։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող  «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հենց համաժողովի ընթացքում ստացավ պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր։ Այն ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանին հանձնեց ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։ ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը նշեց, որ իրենց կազմակերպությունն աջակցում է ՊԱԳ համակարգի ներդրմանը Հայաստանում։ Շնորհավորելով «Լիկվոր» դեղագործական ընկերությանը` նա հավաստեց, որ գործընթացն իսկապես դժվար էր, և ընկերությունն արժանի է գովեստի։


ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից