Առողջապահություն 

Կանաչ թեյը՝ արթրիտի դեմ լավագույն դեղամիջոց

analitik.am

Արթրիտը հենաշարժողական համակարգի ամենադժվար բուժելի հիվանդություններից մեկն է: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ստիպված են լինում երկար տարիներ հակաբորբոքային դեղամիջոցներ օգտագործել, որոնք էլ միայն նվազեցնում են հիվանդության լարվածությունն  ու ցավը , այլ ոչ թե բուժում այն:

Բայց պարզվում է, որ հիվանդությունը հեշտությամբ կարելի է կանխարգելել կանաչ թեյի օգնությամբ:

Ինչպես պարզել են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ համալսարանի գիտնականները՝  կանաչ  թեյում պարունակվող  գալատ - էպիգալոկատեխինը և գալատ-էպիկատեխինը (համապատասխանաբար՝  EGCG և ECG) հետաքրքիր ազդեցություն ունեն օրգանիզմի վրա. նրանք ոչնչացնում են հոդային աճառների հյուսվածքները քայքայող ֆերմենտը: Արթրիտի արհեստական մոդելի վրա անցկացված լաբորատոր փորձարկումները ապացուցեցին, որ կանաչ թեյն իսկապես բարերար ազդեցություն ունի հիվանդության բուժման գործում, և այժմ գիտնականներն  պատրաստվում են կլինիկական փորձարկումների:

“Կանաչ թեյը, ինչպես նաև, նույնիսկ ամենաժամանակակից դեղամիջոցները անզոր են  պայքարելու  հիվանդության դեմ, եթե այն շատ է խորացել և քայքայվել են հոդերի մեծ մասը, բայց ահա արթրիտի կանխարգելման դեմ այն ավելի լավ է պայքարում, քան ավանդական հակաբորբոքային միջոցները,-կարծում է հետազոտության ղեկավար, բժիշկ Դեյվիդ Բաթլը”:

 

Նույն շարքից