Ռազմական 

Սիրիական կառավարական ուժերն ամբողջությամբ ազատագրել են Ալ-Հասաքա քաղաքը

Սիրիական զինված ուժերը ԻՊ խմբավորման դեմ ծավալված շուրջ մեկամսյա երկարատեւ ու տեւական մարտերից հետո ազատագրել են Ալ-Հասաքա քաղաքը:

Միաժամանակ մայրաքաղաքային տարածաշրջանում սիրիական զինուժը, հրետանու ու օդուժի օժանդակությամբ շարունակել են Ջոբար թաղամասում իրականցվող հատուկ գործողությունները:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Արեւելյան Ղութում հիմնական ռազմական գործողություններն ընթացել են Զեբդի, Դեյր Սալման ու Թել-Քուրդի շրջաններում:
Զաբադաինում կառավարական ուժերն ու լիբանանյան կամավորները ազատագրել են մի շարք բնակավայրեր, իսկ քաղաքի հարավում ամբողջությամբ լիկվիդացվել է գրոհայինների խմբավորումը, որ փորձել էր օգնության շտապել շրջապատված համախոհներին:

Շրջապատման մեջ հայտնված գրոհայինները զրկված լինելով մատակարարումներից, զենքը վայր դնելու պայմանով բանակցությունների մեջ են մտել կառավարական ուժերի հետ:

Նույն շարքից