Առողջապահություն 

Մարզային հիվանդանոցների հինգ տուբերկուլյոզային բաժանմունքներ կփակվեն

analitik.am

Հայաստանի կառավարությունը կփակի մարզային հիվանդանոցների հինգ տուբերկուլյոզային բաժանմունքներ: Այդ որոշումն արտոնվել է դեկտեմբերի տասներկուսի կառավարության նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, փակման պատճառը ցածր ծանրաբեռնվածությունն է: Ինչպես կառավարության որոշան մեջ է նշվում, փակվելու են Ապարանի, Արտաշատի, Արմավիրի, Իջեւանի ու Գավառի բուժկենտրոնների տուբերկուլյոզային բաժանմունքները:

Բացի այդ կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հիվանդների մեծ մասի վերջնական ախտորոշման համար, այսպես թե այնպես, տրվում էր ուղեգիր դեպի երեւանյան հիվանդանոցներ:

Նույն շարքից