Առողջապահություն 

ԱՆ-ն պատրաստվում է արգելել հեռուստատեսային ու ռադիո բարձրաձայն գովազդային ընդմիջումները

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է արգելել հեռուստատեսային ու ռադիո բարձրաձայն գովազդային ընդմիջումները: Դրական եզրակացությունը տվել է առողջապահության նախարարությունը՝ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի առաջարկած օրինագծի համար: Այն ուղղված է հեռուստա- եւ ռադիոգովազդի ժամանակ ձայնի կտրուկ բարձրացման դեմ, ինչը սովորական երեւույթ է Հայաստանում:

Ինպես նշվում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծում, տվյալ պահին սահմանային աղմուկի նորմերը սահմանված չեն ոչ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքով, ոչ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով: Հենց դա է առաջացնում ձայնի առավելագույն թույլատրելի մակարդակ ներդնելու անհրաժեշտություն եւ այն խախտելու համար պատասխանատվության սահմանում:

Ինչպես նշել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մնում է միայն մշակել առավելագույն թույլատրելի մակարդակի համար բնորոշումները:

Նույն շարքից