ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել է 333 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, այդ թվում 2-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, 37 ծառայողի հայտարարվել է նկատողություն, 8 ծառայողի` խիստ նկատողություն, 19 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 9 նյութեր: