Իրավական 

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա այժմ ԱԱԾ մեկուսարանում է: Մեր տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը:

Պատճառների մասին պարոն Խաչատրյանը տեղյակ չէր: Նա հավելեց նաեւ, որ տեղյակ է, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթման դեպքերին:

Նույն շարքից