Առողջապահություն 

Միգրենը կարող է հանգեցնել դեպրեսիայի

Depression Research and Treatment-ը հայտնում է, որ  մարդիկ, ովքեր տառապում են միգրենով, առավել հակված են ծանր դեպրեսիայի: Այս եզրակացությանն են հանգել  կանադացի գիտնականները:


2010 -2012թթ. ընթացքում Տորոնտոյի համալսարանի գիտնականների կողմից 67000 մարդկանց շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 16 մարդը, ով տառապում է միգրենով, հակված է դեպրեսիոն խանգարումների և ինքնասպանության մտքի: Ընդ որում ռիսկային խումբ են համարվում կանայք՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 7-րդ կինը տառապում է միգրենով:


Միևնույն ժամանակ, դեպրեսիոն դրսևորումները 2 անգամ ավելի շատ հանդիպում էին մարդկանց մոտ, ովքեր տառապում են միգրենով (Տղամարդկանց մոտ՝ 8.4%  3.4%-ի  դիմաց և կանանց մոտ՝ 12.4%  5.7%-ի դիմաց):


Հետազոտության ղեկավար Esme Fuller-Thomson-ի կարծիքով՝ միգրենով տառապող մարդիկ դեպրեսիայի են ենթարկվում 80%-ով ավելի հաճախ, քան նրանք, ովքեր չեն առնչվել այդ խնդրի հետ: Ավելին՝ մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով, 40%-ով ավելի շատ են հակված հիվանդանալ միգրենով:


Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունը՝ այս անգամ արդեն տարեցների շրջանում:

Նույն շարքից