Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ Ճապոնացի ֆիզիկոսները հայտարարել են, որ փորձարկել են աշխարհի ամենահզոր լազերը:
Օսակի համալսարանում ստեղծված լազերը կոչվում է LFEX (Laser for Fast Ignition Experiments) և ունի 100 մետր երկարություն (դիտարկման ապարատի հետ միասին): Գերհզոր իմպուլսի փորձարկումները սկսվել են 2014թ-ի վերջից և 2015թ-ի հուլիսին հաստատվել են ռեկորդային ցուցանիշները:
Նմանօրինակ պետավատտային լազերների տիրապետում է ԱՄՆ-ն (օրինակ՝ Տեխասի նահանգի համալսարանում):
Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ իրենց լազերի իմպուլսի էներգիան մոտ 10 անգամ ավելի մեծ է, իսկ պիկային հզորությունը մոտ երկու անգամ ավելի է տեխասյան սարքավորումից: