Բարաք Օբամայի ադմինիստրացիան իրականացնում է քաղաքական այնպիսի որոշումներ, որոնք առաջիկայում կզրկեն Միացյալ նահանգներին նախկին ռազմական հզորությունից:
Այս մասին հայտնել է Միացյալ նահանգների խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին հրամանատար, ռազմածովային ուժերի ծովակալ Ջեյմս Լայոնսը, նշելով, որ Իրանի միջուկային համաձայնագիրը դարձավ Օբամայի կապիտուլացիան, որի արդյունքում առաջիկայում զգալիորեն կթուլանան ԱՄՆ դիրքերը Պարսից ծոցի շրջանում ու Մերձավոր արեւելքում:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, Օբաման երկիրը ստորացրեց դաշնակիցների ու թշնամիների առջեւ, հզորանալու հնարավորություն տալով գլխավոր հակառակորդին՝ Ռուսաստանին:
Նրա կարծիքով, Իրանն այսուհետ սեփական միջուկային զենք ստեղծելու հնարավորություն կունենա ու կընդլայնի իր ռազմական պոտենցիալը:
Ծովակալը քննադատել է Սպիտակ տան քաղաքականությունը կապված ռազմական բյուջեի կրճատման հետ, որով նախատեսվում է նվազեցնել նաեւ բանակի թվակազմը: