Առողջապահություն 

2012-ին աշխարհում օնկոլոգիական հիվանդություններից մահացել է 8.2 մլն մարդ

2012 թվականին աշխարհում օնկոլոգիական հիվանդություններից մարդկանց մահվան դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 8.2 միլիոնի: Ընդհանուր առմամբ նման հիվանդություններ են ախտորոշվել14.1 մլն մարդու մոտ: Այսպիսի տվյալներ են պարունակվում զեկույցում, որն այսօր տարածել է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին քաղցկեղային հիվանդություններից աշխարհում մահացել է 7.6 մլն մարդ: Սոսկալի ախտորոշում է տրվել 12.7 մլն մարդու:

Կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ մինչ 2025 թվականը Երկրի բնակչության ծերացման հետևանքով տարեկան օնկոլոգիական հիվանդություններ կախտորոշվի 19.3 մլն մարդու մոտ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Անցյալ տարի ամենից հաճախ հանդիպել է թոքերի քաղցկեղ (1.8 մլն դեպք կամ 13 տոկոսը), կրծքագեղձի (1.7 մլն, 11.9%), ուղիղ աղիքի (1.4 մլն, 9.7%): Ամենից շատ մարդիկ մահացել են թոքերի քաղցկեղից (19.4%), լյարդի քաղցկեղից (9.1%) և ստամոքսի քաղցկեղից (8.8%):

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից