Մշակույթ 

Հրապարակվել է օսկարակիր ռեժիսորին 18-ամյա Թոմ Հենքսի գրած նամակը

analitik.am

Թոմ Հենքսը մշտապես վստահ է եղել, որ դերասանական տաղանդ ունի։ Դա ապացուցում է 18 տարեկանում Հենքսի գրած նամակը օսկարակիր ռեժիսոր Ջորջ Ռոյ Հիլին։ Նամակը ներկայումս Բևեռլի Հիլզում գտնվող Motion Picture Academy գրադարանում է։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

Իր նամակում Թոմը, ո Հիլին առաջարկում է իրեն աստղ դարձնել։ Հենքսը ներկայացրել էր դա անելու մի քանի պլան, իսկ վերջում հավելել էր, որ ցանկանում է դառնալ հանրաճանաչ ոչ թե նրա համար, որ աղջիկները խելագարվեն իր համար, այլ՝ որ ցույց տա, թե ինչպես սովորական տղան կարող է քաշել իր երջանիկ տոմսը։

Թեև հետագայում Թոմի տաղանդը Հիլը չբացահայտեց, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ։ Թոմ Հենքսը «Օսկարի» կրկնակի, «Ոսկե գլոբուսի» քառակի դափնեկիր է, «Էմի» մրցանակի վեցակի դափնեկիր է։

Նույն շարքից