Առողջապահություն 

Հայտնաբերվել է Էվոլյուցիան արագացնելու միջոց

analitik.am

Հայտնաբերվել է սպիտակուցը, որը ստիպում է «լռել» օրգանիզմում տեղի ունեցող գենետիկ փոփոխություններին, սթրեսային պայմաններում դրա մակարդակն անկում է ապրում, և տեսակը սկսում է էվոլյուցիա ապրել:

Ամերիկացի գիտնական Նիկոլաս Ռոները և նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել գետերում ապրող մեքսիկական ձկնատեսակի վրա: Էվոլյուցիոն տեսանկյունից վերջերս այդ ձկների մոտ ի հայտ է եկել ստորջրյա քարանձավներում ապրելու ձև: Ձկները հարմարվել են նոր պայմաններին՝ կորցրել են գույնը, ջրի ճնշման փոփոխությունների նկատմամբ եղել գերզգայուն և զրկվել աչքերից, որոնք անհրաժեշտ չեն մթության մեջ:

Նույն շարքից