Իրավական 

15 տոննա ձմերուկ են գողացել ու գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում

Հուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1983 թ. ծնված Քայարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից  15 տոննա ձմերուկ գողանալու մասին. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ,  գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 2001 թ. ծնված Ս. Բ.-ն և 1994 թ. ծնված Արթուր Բ.-ն: Վերջիններս  խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Նույն շարքից