Երբ մեզ խորհուրդ են տալիս առողջ սնվել, մենք դրան այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, իսկ հետագայում չենք էլ կարողանում վերականգնել ստամոքս-աղիքային համակարգի նորմալ աշխատանքը: Եվ հենց այդ ժամանակ ենք հասկանում, որ անհրաժեշտ է խիստ հետևել առողջ սնվելու կանոններին:
Գոյություն ունեն մասնագետների շատ խորհուրդներ՝ կապված այն հանգամանքի հետ, թե ինչպիսին պետք է լինի ներդաշնակ, ճիշտ սնունդը, որպեսզի ապահովի օրգանիզմի օպտիմալ վիճակը: Եվ այսպես, որոնք են առողջ սննդի սկզբունքները՝
- Պետք է ուշադրություն դարձնել օրվա ռացիոնի բազմազանությանը: Սննդարար նյութերը մարդու օրգանիզմի համար էներգիայի աղբյուր են, ինչպես նաև խիստ անհրաժեշտ նյութեր են օրգանիզմի զարգացման և նյութափոխանակության կարգավորման համար, հետևաբար սնունդը պետք է բազմազան լինի, որպեսզի պարունակի օրգանիզմի համար անհրաժեշտ սննդարար բոլոր նյութերը: Յուրաքանչյուր մթերք պարունակում է միայն իրեն հատուկ սննդարար նյութեր: Օրգանիզմի վրա բացասական ազդեցություն է ունենում ամեն օր նույն մթերքի օգտագործումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կարտոֆիլին և մակարոնեղենին:
- Աշխատեք սահմանափակել շաքարավազի օգտագործումը՝ շոկոլադի, տարբեր կոնֆետների, ֆրուկտոզայի, խմորեղենի, տորթերի, ջեմերի սահմանափակմամբ: Ֆրուկտոզան ոչնչով չի տարբերվում շաքարից, ունի նույն կալորիականությունը և նունչափ հեշտ յուրացվելի է: Եթե չեք կարողանում հրաժարվել քաղցրավենիքից, ապա գոնե պատրաստեք այն տանը՝ առանց քիմիական հավելումների:
- Մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ աղ, նույնպես օգտակար չեն: Չնայած, որ աղը կարևոր դեր է խաղում նյութափոխանակման գործընթացներում,այնուամենայնիվ աղի մեծ քանակությունը օրգանիզմում կարող է հանգեցնել այտուցվածության և արյան ճնշման բարձրացմանը: Աղի օրական ընդունումը չպետք է գերազանցի 5-6 գրամը (1 թեյի գդալ):