Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները Գվինեայում պատվաստանյութի բարձր արդյունավետություն են ցույց են տվել:
Ինչպս փոխանցում է BBC-ն` այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Աշխարհը կանգնած է մահացու հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութի բացահայտման շեմին», - ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:
Պատվաստանյութը առանձին մարդկանց վիրուսից պաշտպանել է 100 տոկոսով, սակայն հավելյալ տվյալներ են պետք դրա արդյունավետությունը գնահատելու համար հավաքական իմունիտետի (ողջ բնակչության պաշտպանությունը վիրուսից, երբ վակցինացիան անցել է բնակչության մի մասը միայն) պարագայում:
Փորձարկումներին հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնց հարազատները վարակված են եղել Էբոլայով: Վիրուսակիր մարդկանց հետ շփումից 10 օր անց նրանցից ոչ ոք չի վարակվել:
Ավելի քան 11000 մարդ է մահացել Էբոլայից` Գվինեայում 2014-ի դեկտեմբերին հիվանդության բռնկման պահից ի վեր: