Ռազմական 

Սիրիական ուժերը առաջխաղացում են գրանցել Դամասկոսի շրջանում

analitik.am

Դամասկոսի պրովինցիայի Զաբադանի քաղաքի հարավ–արեւեքում սիրիական կառավարական ուժերն ու լիբանանյան Հեզբոլահ շարժման կամավորները գրոհայինների դեմ մարտերում ազատագրել են Բարադա մզկիթի հարակից տարածքները:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Ան-Նուսրա ու Ջեշ Ալ-Իսլամ խմբավորումների հենակետերը հարձակման են ենթարկվել նաեւ քաղաքի արեւմտյան ու հարավ-արեւմտյան ուղղություններից: Ահաբեկիչները կրել են մարդկային ուժի ու ռազմատեխնիկայի զգալի կորուստներ:

Քաղաքում շրջապատված գրոհայինները շարունակում են արյունալի դիմադրությունն ու չեն պատրաստվում հանձնվել:
Միաժամանակ մասսայական ռմբակոծությունների են ենթարկվել Արեւելյան Ղութի, Ջոբարի ու Խան-Շիխայի գրոհայինների հենակետերը: Դամասկոսի Համուրի թաղամասում վնասազերծվել է գրոհայինների զինամթերքի պատրաստման արհեստանոցը, որում արտադրված արկերով վերջիններս իրականացնում են մայրաքաղաքի խաղաղ թաղամասերը:
Դամասկոսի արեւելյան թաղամասում 5 ռումբերի պայթյունի հետեւանքով տուժել է 7 խաղաղ բնակիչ:

Նույն շարքից