Ռազմական 

Ուկրաինական ուժայինները մասսայական հրետակոծության են ենթարկել Գորլովկա բնակավայրը

analitik.am

Ուկրաինական ուժայինները մասսայական հրետակոծության են ենթարկել Գորլովկա բնակավայրը: Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ գիշարը սկսված ռմբակոծությունները շարունակվել են մինչեւ առավոտ:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, առավոտյան ժամը 5-ից երեք տանկեր կրակ են բացել քաղաքի հյուսիս-արեւելյան ուղղությամբ, 5-30-ին ռումբեր են արձակվել Նիկոլաեւկայից, իսկ 6-ին Գորլովկան ենթարկվել է մասսայական հրետակոծության:
Վերջին կես տարվա ընթացքում այսօրվա հրետակոծությունն ամենամասսայականն է եղել:

Քաղաքում գրանցվել են զգալի ավերվածություններ, զոհերի ու վիրավորների մասին դեռեւս տեղեկություններ չեն ստացվել:
Ուկրաինական ուժայինները ամեն կերպ ձգտում են պրովոկացիաներ հրահրել ու վերսկսել ռազմական գործողությունները, որպեսզի այնուհետեւ աշխարհազորայիններին մեղադրեն հրադադարի խախտման մեջ ու արդարացնեն իրենց պատժիչ գործողությունները:

Նույն շարքից