Ռազմական 

Սիրիական զորքերը կորցրել են Լաթաքիայի ռազմաստրատեգիական կարեւոր բարձունքները

analitik.am

Հատուկ գործողությունների արդյունքում սիրիական կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել Սահել Ալ-Հաբ շրջանում երկու օր առաջ կորցրած դիրքերը: Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում Իդլիբ պրովինցիայի հյուսիս-արեւելքում ու Զեյզուն բնակավայրի շրջանում:

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Կառավարական ուժերի բոլոր գործողություններն իրականացվում են օդուժի օժանդակության պայմաններում:
Միաժամանակ սիրիական ուժերը ստիպված են եղել նահանջել ու թողնել Լաթաքիայի կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող 2 բարձունքները, որոնք ներկայումս ենթարկվում է օդուժի մասսայական ռմբակոծության:

Ան-Նուսրայի ահաբեկիչները Հալեպի պրովինցիայի Ազզա բնակավայրում ձերբակալել են այսպես կոչված սիրիական ընդդիմության 18 գրոհայինների ու նրանց տեղափոխել Իդլիբի պրովինցիա: Վերջիններս մեղադրվում են ԻՊ խմբավորման հետ համագործակցության մեջ, դեռեւս նրանց ճակատագիրն անհայտ է մնում:
Մարտերը Ան-Նուսրա ու Ջեբհա Շամիա խմբավորումների միջեի շարունակվում են Մարեա բնակավայրի մոտակայքում:

Նույն շարքից