Միացյալ նահանգները Սաուդյան Արաբիային կտրամադրի մոդեռնիզացված Միացյալ նահանգները Սաուդյան Արաբիային կտրամադրի Patriot Advanced Capability-3 զենիթային համակարգեր:
Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմելու է 5,4 ,իլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը,
Սաուդյան Արաբիան համարվում է ԱՄՆ ամենաառանցքային դաշնակիցն Արեւելքում:
Հակաօդային պաշտպանության Patriot Advanced Capability-3 զենիթային համակարգերը կիրառվում են բալիստիկ, թեւավոր ու տակտիկական նշանակության հրթիռների վնասազերծման ժամանակ:
Սաուդյան Արաբիան համարվում է աշխարհում ամենամեծ ռազմական ծախսեր իրականացնող երկիրը:
Միացյալ նահանգները, հակաօդային պաշտպանության հրթիռներ մատակարարելով Սաուդյան թագավորությանը, ձգտում են որոշակի հակակշիռ ստեղծել տարածաշրջանում ու այդպիսով սահմանափակել Իրանի ռազմական հնարավորությունները: