Ռազմական 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոլեգիալ նիստ

analitik.am

Փողոցային արատավոր բարքերի դեմ հետևողականորեն իրականացվող միասնական  պայքարի արդյունքում զինված ուժերում արդեն իսկ առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած` 2015թ. ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և  կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստում ասել է  ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Կոլեգիայի նիստը բացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը կարևորել է  մարտական պատրաստության և կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը նշել է, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում՝ պետք է լինեն ուղենիշ առաջիկա աշխատանքների ընթացքում, իսկ առկա որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հարկ է ձեռնարկել նպատակային քայլեր:

Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015թ. առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է: Պաշտպանության նախարարը ասել է, որ թե մարտական պատրաստության, և թե կարգապահական առումով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է բավական լուրջ աշխատանք: Մասնավորապես` վերհանվել են զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բացասական երևույթները, նախանշվել են զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման ուղիներն ու միջոցները, միաժամանակ՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու, ժամանակակից բանակաշինությանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են վերադաս հրամանատարության կողմից տրված հանձնարարականները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմայնանն իր զեկույցի շրջանակում հանգամանալից անդրադարձել է ԶՈւ մարտական պատրաստության վիճակին, ներկայացրել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատականն ու դրա հիման վրա արված վերլուծականը:

Կոլեգիայի նիստին ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրական ձեռքբերումները և արձանագրված որոշակի բացթողումները:

Զեկույցում նշվել է, որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները, առկա խնդիրները, արվել են կոնկրետ առաջարկներ առկա բացթողումները շտկելու և զինծառայողների շրջանում առավել նպատակաուղղված ուսուցում իրականացնելու ուղղությամբ:

Կոլեգիայի նիստի ընթացքում հանդես են եկել մի շարք զորամասերի հրամանատարներ, որոնք անդրադարձել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների պլանավորմանը, կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց ընթացքում հրամանատարների և շտաբերի կողմից ենթակա ստորաբաժանումների փոխգործակցության ապահովմանը:

Նույն շարքից