Մշակույթ 

Teen Choice Awards. Քիմ Քարդաշյանը հավակնում է «Լավագույն Instagram-յան օգտատեր» մրցանակին

analitik.am

Նախկինում՝ Բրյուս, իսկ այժմ՝ Քեյթլին Ջեները առաջադրվել է Teen Choice Awards-ի «սոցիալական ցանցերի թագուհի» անվանակարգում, որտեղ բացի 65-ամյա տրանսգենդերից ընդգրկված են նաեւ Քեթի Փերին, Նիքի Մինաժը, Մայլի Սայրուսը, Սելենա Գոմեսը եւ Թեյլոր Սվիֆթը։

Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Քեյթլինը՝ գրառում կատարելով Twitter-ում, տեղեկացնում է  Daily Mail-ը:

«Երբեք չէի մտածի, որ նման բարձր հեղինակություն ունեցող մրցանակի կառաջադրվեմ։ Ինչպիսի մեծ պատիվ։ Հետաքրքիր է իմանալ, թե ով է հաղթելու»,-գրել է նա:

«Սոցիալական ցանցերի թագավոր» անվանակարգում առաջադրվել են՝ Բրունո Մարսը, Ջիմի Ֆելոնը, Ջասթին Բիբերը, Ջասթին Թիմբերլեյքը, Լեբրոն Ջեյմսը, Պիտբուլը:

«Լավագույն Twitter-յան օգտատեր» անվանակարգում առաջադրվել են`Ջասթին Բիբեր, Ջասթին Թիմբերլեյք, Քեթի Փերի, Շակիրա, Թեյլոր Սվիֆթ, Լեդի Գագա:

«Լավագույն Instagram-յան օգտատեր» անվանակարգում առաջադրվել են` Արիանա Գրանդեն, Բեյոնսեն, Ջասթին Բիբերը, Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեները, Սելենա Գոմեսը:

 

 

 

 

Նույն շարքից