Մշակույթ 

Մադոննայի նախկին ամուսինը՝ աշխարհահռչակ ռեժիսոր Գայ Ռիչչին, ամուսնացել է

Երեկ բրիտանական Էշքոմբ դղյակում գաղտնիության պայմաններում կայացել է հայտնի ռեժիսոր Գայ Ռիչչիի ու մոդել Ջեքի Էյնսլիի ամուսնությունը, հայտնում է spletnik.ru-ն:

Նշվում է, որ հարսանիքին ներկա են եղել կինեմատոգրաֆի ու շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր՝ Ջորջ և Ամալ Քլունիները, Սթինգը, Բեքհեմ ընտանիքը, Գվինեթ Փելթրոուն ու Բրեդ Փիթը:

Հարսնացուն հարսանիքից առաջ Instagram-ում տեղադրել էր զգեստի ու քողի լուսանկարները:

Գայ Ռիչին ու Ջեքի Էյնսլին սկսել էին հանդիպել 2010 թվականից՝ Մադոննայի հետ ամուսնալուծվելուց մի քանի տարի անց: Զույգը նշանադրվել էր 2011 թականին:

Նույն շարքից