Մայքլ Ջեքսոնի հանրահայտ սպիտակ ձեռնոցը առցանց աճուրդում վաճառվել է 64.8 հազար դոլարով. այն կազմակերպել էր Լոս Անջելեսի Nate D. Sanders աճուրդի տունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ձեռնոցի սկզբնական գինը եղել է 20 հազար դոլար: Աճուրդի հաղթողի անունը, սակայն, չի հրապարակվել:
Ջեքսոնը մեկ սպիտակ ձեռնոցով ելույթ է ունեցել 1983 թվականին: Երբ ավելի ուշ նրան հարցրել են այդ մասին, նա պատասխանել է. «Ինչու մեկ ձեռնո՞ց: Որովհետև դա ավելի հետաքրքիր է, քան երկուսը»: