Առողջապահություն 

Ճառագայթային թերապիայի դերը քաղցկեղի բուժման գործում

analitik.am

Երբ ի հայտ եկան ռենտգենյան ճառագայթները, մարդկությունը մի փոքր էուֆորիայի մեջ ընկավ՝ արդեն հնարավոր դարձավ տեսնել մարդկային օրգանիզմը ներսից, ուսումնասիրել նրա ամբողջ «կառուցվածքը»: Բժշկության մեջ այդ ճառագայթների դերը և հավատը նրանց նկատմամբ այնքան մեծ էր, որ ռադիոակտիվ տարրեր սկսեցին օգտագործել նույնիսկ ատամի մածուկի մեջ: Սակայն ամենակարևորն այն էր, որ այդ ճառագայթները արդյունավետ միջոց համարվեցին անբուժելի հիվանդություններից մեկի՝ քաղցկեղի բուժման համար:

Ճառագայթային ախտահարումից հետո հիվանդությունը մի փոքր նահանջում էր: Սակայն քիմիական ճառագայթների վնասակար ազդեցությունը օրգանիզմի առողջ հյուսվածքների ու բջիջների վրա ի հայտ եկավ շատ ավելի ուշ: Հաշվի առնելով քիմիական ճառագայթների մեծ ազդեցությունը քաղցկեղի բուժման ժամանակ՝ մշակվեցին ճառագայթահարման «վնասի կառավարման» տարբեր մեթոդներ և և ճառագայթային թերապիան դարձավ քաղցկեղի բուժման անբաժանելի մասը:

Ճառագայթային թերապիան այսօր:

Ճառագայթային թերապիան իոնացնող ճառագայթների օգնությամբ բուժիչ ազդեցությունն է քաղցկեղի բջիջների վրա: Հիվանդանոցներում օգտագործում են  շատ բարձր էներգիայի քիմիական ճառագայթներ կամ էլեկտրոնային ճառագայթներ, որոնք ոչնչացնելով քաղցկեղով հիվանդ բջիջները, բացասաբար են ազդում նաև առողջ բիջների վրա՝ խախտելով նրանց էլեկտրոնային կառուցվածքը և այդպիսի բջիջները դադարու են կատարել իրենց ֆունկցիան նյութափոխանակության բարդ համակարգում: Արդյունքում՝ կամ բջիջը մահանում է, կամ կորցնում բաժանվելու ունակությունը:

Քաղցկեղի բջիջները առավել զգայուն են ճառագայթային ռադիացիայի նկատմամբ, և ճառագայթման մեծ չափաբաժինը բավական է, որպեսզի դադարեցնի քաղցկեղի զարգացումը: Ռադիացիայի ազդեցությունը այնքան դրական կարող է լինել, որ երբեմն վիրահատական միջամտությունը կարող է այլևս անհրաժեշտ չլինել:

Միաժամանակ, ճառագայթային թերապիան անհետևանք չի անցնում՝ թուլություն, սրտխառնոց, մազաթափություն, ամբողջապես ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:

Համաարյա նույնը տեղի է ունենում նաև քիմիաթերապիայի ժամանակ, երբ օրգանիզմի մի հատվածի վրա ազդեցություն ունենալու համար «թունավորվում է» ամբողջ օրգանիզմը: Ուղղակի ճառագայթային թերապիայի  դեպքում հնարավոր է ճառագայթն ուղղել ուռուցքի վրա: Շատ կարևոր է, որ ճառագայթային թերապիայի այդ  հատկությունը կատարելագործվի, քանի որ երբեմն քաղցկեղը գտնվում է կենսագործունեության համար շատ կարևոր օրգանների ու հյուսվածքների հարևանությամբ, և ճառագայթային ախտահարումը կարող է վնասել նրանց: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ իմանալ քաղցկեղի դիրքը և տեղը հյուսվածքների օրգանիզմում: Դա հարավոր է անել միայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

 

 

Analitik.am

Նույն շարքից