Առողջապահություն 

Շնաձկան արյունը` քաղցկեղի դեմ դեղամիջոց

analitik.am

Հետազոտությունները ցույց են տվել, որ շնաձկան արյունը պարունակում է յուրահատուկ հակամարմիններ, որոնք կարող են օգնել բուժել կրծքի քաղցկեղը: Հայտնաբերված հակամարմինները չեն հանդիպում ուրիշ ոչ մի կենդանու մոտ:

Գերցեպտինն արդեն 25 տարի է համարվում է կրծքագեղձի քաղցկեղի պայքարում ամենաէֆֆեկտիվ դեղամիջոցը: Ներկայումս դա միակ դեղամիջոցն է այդ սարսափելի հիվանդության դեմ:

Գերցեպտինը բուժում է քաղցկեղի նույնիսկ ամենարագ տարածվող տեսակները:  Սակայն այն  ոչ բոլոր դեպքերում է օգնում: Երբեմն այն ուղղակի կանգնեցնում է հիվանդությունը և թեթևացնում է հիվանդի վիճակը: Ընդ որում` բուժման համար հարկավոր է ոչ թե մեկ, այլ մի քանի դեղորայքի համադրում:

Աբերդինա համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ շնաձկան իմունային համակարգը կարող է տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ: Այն կարող է դառնալ քաղցկեղով հիվանդբազմաթիվ մարդկանց փրկությունը:  

Փորձարկումն իրականացնելու համար գիտնականները ուռուցքի վրայից սպիտակուց էին վերցրել և ներարկել էին շնաձկանը, որպեսզի հետևեն օրգանիզմի հետագա ռեակցիաներին:

Երկու ամսվա ընթացքում սպիտակուցը հարմարվել է շնաձկան օրգանիզմին, որից հետո գիտնակաները փորձանմուշ են վերցրել կենդանու պոչից: Մեծ հույս կա, որ շնաձկան արյունը պարունակում է այն հակամարմինները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը:

Այդ հակամարմինները շատ կարևոր են քաղցկեղի բուժման հարցում, քանի որ կարող են հասնել սպիտակուցի ամենադժվար հասանելի հատվածները, որտեղ այլ դեղամիջոցներ չեն կարող հասնել:  

Չնայած որոշ կանանց մոտ օրգանիզմը կարող է չընդունել այս դեղը, իսկ մյուսների մոտ օրգանիզմը սովորում է Գերցեխտինին և ինչի արդյունքում բուժումը թուլանում է:


Նույն շարքից