Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը ամուսնալուծության դեպքում ամուսնուն՝ Դենիել Մոդերին, պարտադրված է լինելու վճարել 225 մլն դոլար: Այս պատճառով էլ ամուսնալուծությունն անժամկետ հետաձգվում է:
ԱՄՆ ԶԼՄ-երը գրում են, որ զույգը վաճառում է իր տները Հավայան կղզիներում և Մանհեթենում, ինչը ևս վկայում է դրամական ճգնաժամի մասին:
Մոդերին հայտնել է, որ ամուսնալուծության պատճառը Ջուլյայի անտանելի բնավորությունն ու նրա մշտական նյարդային պոռթկումներն են:
Ջուլյա Ռոբերթսը և Դենիել Մոդերն ամուսնացել են 2002թ.: Նրանք ունեն 3 երեխա՝ երկվորյակ և որդի: