Ռազմական 

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շաբաթ օրը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ria.ru-ն:

«Շատ ուրախ եմ, որ դուք ժամանակ եք գտել մասնակցելու Բանակային խաղերի բացման արարողությանը: Հուսով եմ՝ ձեր թիմը լավ արդյունքներ ցույց կտա»,- ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

 

Նույն շարքից