ԱՄՆ-ում 67 տարեկանում սրտի կաթվածից մահացել է քանթրի ոճի երգչուհի Լին Անդերսոնը, գրում է Tennessean-ը։
Նշվում է, որ երգչուհուն նախկինում թոքաբորբով հիվանդանոց էին տեղափոխել Իտալիա կատարած այցից հետո։
Անդերսոնը լեգենդար Rose Garden երգի կատարողն է, որի համար արժանացել է «Գրեմի» մրցանակի։
Նրա երգերը հսկայական ժողովրդականություն էին վայելում 1970-ականներին։