Մշակույթ 

Snoop Dogg-ից ավելի քան 200 հազար դոլար են առգրավել` կապված Իտալիայում «փողեր լվանալու» կասկածանքի հետ

Իտալիայի ֆինանսական գվարդիան ամերիկացի երաժիշտ Snoop Dogg-ից ավելի քան 200 հազար դոլար է առգրավել փողերի լվացման մասին օրենքի հիման վրա, գրում է Ria.ru-ն։

Snoop Dogg-ը ձերբակալվել է Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա մարզի Լամեցիա-Տերմե քաղաքում, որտեղից նա համերգից հետո պետք է մեկներ Լոնդոն:

Զննում իրականացնելիս իրավապահները 43-ամյա երաժշտի մոտ մեծ քանակով կանխիկ գումար էին հայտնաբերել, որը էապես գերազանցում էր տեղափոխման թույլատրելի նորման։

Snoop Dogg-ի մոտ 422 հազար դոլար է եղել։ Գումարի կեսը առգրավվել է:

Նույն շարքից