Ուկրաինական ուժայինները Դոնբասում նոր ակտիվ ռազմական գործողությունների են նախապատրաստվում:
Այս մասին հայտնել են ԴԺՀ աշխարհազորայինները, նշելով, որ հակամարտության գոտում, մասնավորապես Նովոտրոիցկում նկատվել են արտասահմանյան հրահանգիչներ:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Աշխարհազորայինների տվյալներով արտասահմանյան հրահանգիչները տեղավորվել են Նովոտրոիցկի ինտերնատում, որտեղ ավելի վաղ ժամանել էր ուկրաինացի 50 գվարդիական:
Բացի այդ ուժայինները հակամարտության գոտի են շարժում ծանր հրետանային համակարգեր ու տանկեր, ինչն ապացուցում է Կիեւի՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին: