Գիտություն 

Հայ գիտակների թիմը հաղթել է ադրբեջանական «Բակինսկայա ժեմչուժինա» թիմին

analitik.am

Հայ գիտակների «ՆՈՒԻԽ» թիմը հաղթող է ճանաչվել Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության «Բրեյն Ռինգ» խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ գիտակների թիմը եզրափակիչում հանդիպել է ադրբեջանական «Բակինսկայա ժեմչուժինա» թիմին՝ հաղթանակ տոնելով վերջինիս նկատմամբ:

Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում է Հայաստանը ներկայացնող 8 թիմ` «Պերեզագրուզկա», «ՆՈՒԻԽ», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ»:

Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների մոտ 50 թիմեր:

 

Նույն շարքից