Արյան խմբի միջոցով կարելի է մարդու մասին շատ բան ասել: մասնագետները պնդում են, որ արյան խումբը`մարդու հայելին է:
Արյան I խումբ
Այս խումբը համարվում է ամենահինը (ք.ա. 60000 – 40000թ.թ.): Այդ ժամանակ մարդիկ սնվում էին կոշտ մթերքներով`վայրի բույսեր, միջատներ, հում միս:
Ինչո՞վ է խորհուրդ տրվում զբաղվել արյան I խումբ ունեցող մարդկանց
Որպես կանոն, այս արյան խմբին պատկանող մարդիկ միանգամից մի քանի գործ են նախաձեռնում, սակայն ոչինչ չեն կարողանում ավարտին հասցնել: Սակայն, նրանք հեշտությամբ կարողանում են գտնել մարդկանց, ովքեր իրենց փոխարեն ամեն ինչ կանեն, իսկ իրենք էլ հաճույքով կառավարում են արդյունքները: Նրանք հայտնի են նրանով, որ չեն հանդուրժում հրամայական տոնը, սակայն սիրում են հրամայել: Այս հատկանիշներն օգնում են նրանց դառնալ դիկտատորներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ: Այս տիպի մարդիկ առանձնանում են լիդերին հատուկ հատկանիշներով,ինչն էլ թույլ է տալիս իրենց հետևից տանել մարդկանց:
Հիվանդությունների վտանգը
Այս տիպի մարդկանց կյանքի հիմքում ընկած է շարժումը: Արյան I խումբ ունեցող մարդիկ նախընտրում են միս ուտել, ուստիև նրանց օրգանիզմը պետք է կարողանա մարսել ծանր սնունդ, ինչի համար էլ պետք է շատ շարժվել: Եթե այս տիպի մարդը սկսում է քիչ շարժվել, ապա դա նշան է, որ նա հիվանդ է:
Արյան II խումբ
Արյան այս խումբն ի հայտ է եկել մոտավորապես ք.ա. 25000 – 15000թ.թ., երբ մարդիկ սկսեցին բազմատեսակ սնունդ օգտագործել, հողագործությամբ և վայրի կենդանիների ընտելացմամբ զբաղվել: Ներկայումս արյան II խումբ ունեցող մարդկանց մեծամասնությունն ապրում է Ճապոնիայում և Արևմտյան Եվրոպայում:
Ինչո՞վ է խորհուրդ տրվում զբաղվել արյան II խումբ ունեցող մարդկանց
Այս տիպի մարդիկ թաքնված լիդերներ են`ի տարբերություն արյան I խումբ ունեցող մարդկանց, ովքեր կոնֆլիկտային են, արյան II խմբին պատկանող մարդիկ հեշտությամբ հարմարվում են յուրաքանչյուր միջավայրին: Այս տիպի մարդկանց հաճախ դիմում են խորհուրդներով, քանի որ նրանք այլոց խնդիրներն ավելի լավ են լուծում, քան սեփական խնդիրները: Նրանք ծնված են շփման համար, ուստի նրանց ամենահարմար մասնագիտություններն են՝ բժիշկ, ադմինիստրատոր, ուսուցիչ, ծառայությունների մատուցման ոլորտին պատկանող այլ մասնագիտություններ:
Հիվանդությունների վտանգը
Այս տիպի մարդկանց մոտ, որպես կանոն, տեսողությունն է թույլ, լորձաթաղանթային համակարգը և սիրտը: Պետք է թեթև ցավի դեպքում հետևել երիկամներին և սեռական օրգաններին:
Արյան III խումբ
Արյան այս խումբն առաջացել է մոտավորապես ք.ա. 15000 տարի առաջ, երբ մարդիկ սկսեցին շոգ Արևելյան Աֆրիկայից տեղափոխվել Հիմալայների ավելի ցուրտ վայրերը: Այս ընթացքում մարդիկ սկսեցին զգալ եղանակային փոփոխությունները, և սկսվեց մուտացիան, որի արդյունքում էլ ձևավորվեց արյան III խումբը: Ներկայումս այս արյան խմբին պատկանող մարդկանց մեծամասնությունն ապրում է Արևելյան Եվրոպայում:
Ինչո՞վ է խորհուրդ տրվում զբաղվել արյան III խումբ ունեցող մարդկանց
Այս մարդիկ հստակ և համբերատար կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները: Նման մարդիկ գերազանց ոսկերիչներ են, սրտի վիրաբույժներ,տնտեսագետներ, պետական ծառայողներ, փաստաբաններ, հսկիչներ, քրեագետներ, ինչպես նաև քննիչներ:
Հիվանդությունների վտանգը
Այս արյան խմբին պատկանող մարդկանց մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ ստամոքսի, քիթ-կոկորդի, մարսողական համակարգի և լորձաթաղանթային համակարգի հետ, ուստիև նրանք պետք է միշտ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը:
Արյան IV խումբ
Արյան այս խումբն ամենանորն է: Այն առաջացել է մոտավորապես 1000 տարի առաջ՝ արյան I և III խմբերի միաձուլման արդյունքում: Այս խումբը նաև ամենահազվադեպն է, քանի որ հանդիպում է աշխարհի բնակչության ընդամենը 5% -ի մոտ: Մարդիկ, ովքեր պատկանում են արյան այս խմբին, լավ իմունիտետ ունեն, սակայն լուրջ հիվանդություններ ունենալու վտանգն էլ ավելի մեծ է նրանց մոտ:
Ինչո՞վ է խորհուրդ տրվում զբաղվել արյան IV խումբ ունեցող մարդկանց
Այս մարդիկ նստակյաց կյանք են սիրում, ուստիև նրանց ավելի հոգեհարազատ է արխիվային աշխատանքը, գիտնականի, գյուտարարի և նմանատիպ մասնագիտություններ:
Հիվանդությունների վտանգը
Այս արյան խմբին պատկանող մարդկանց ամենախոցելի օրգաններն են՝ լսողական օրգաններ, մաշկը, անոթները:
Սկզբնաղբյուր՝Mif-facts.com