Ռազմական 

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազ մաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի բարեփոխումների գործում` Դավիթ Տոնոյանը վերջինիս ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալ է հանձնել։

Իր հերթին պարոն Շալառուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու և համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև ընթացիկ աշխատանքների արդյունքները:

 

Նույն շարքից