Մշակույթ 

Հայտնի է դարձել 2015թ. Վենետիկյան կինոփառատոնի ծրագիրը

analitik.am

Interfax.ru կայքի փոխանցմամբ՝  հայտնի է դարձել 2015թ. Վենետիկյան կինոփառատոնի ծրագիրը։ Փառատոնը կբացվի վենետիկյան Լիդոյում՝ սեպտեմբերի 2-ին, իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 12-ին:

Կինոփառատոնի հիմնական մրցույթում ընդգրկվել է 21 ֆիլմ, 33 ֆիլմ կցուցադրվի զուգահեռ «Հորիզոններ» բաժնում և 18-ը՝ մրցույթից դուրս:

Հիմնական մրցույթի մասնակիցներն են՝

Ատոմ Էգոյան՝ «Հիշիր»

Լորի Անդերսոն «Շան սիրտը»

Մարկո Բելոքիո՝ «Իմ արյան արյունը»

Էմին Էլփեր՝ Abluka

Սյու Բրուքս՝ «Գրեյսի որոնումներում»

Դրեյք Դորեմուս՝ «Հավասարները»

Քերի Ֆուկունագա՝ «Անտոհմ գազանները»

Ջուզեպե Մ. Գաուդինո՝ «Հանուն Ձեզ»

Քսավյե Ջանոլի՝ «Մարգարիտա»

Ամոս Գիտայ՝ «Ռաբին, վերջին օրը»

Լուկա Գուադանյին «Մեծ ճողփյուն»

Օլիվեր Հերմանուս՝ «Անվերջ գետ»

Թոմ Հուեր՝ «Դանուհի»

Չարլի Քաուֆման, Դյուկ Ջոնսոն՝ Anomalisa

Պյերո Մեսինա՝ «Սպասում»

Եժի Սկոլիմովսկի՝ «11 րոպե»

Ալեքսանդր Սոկուրով՝ «Ֆրանկոֆոնիա»

Պաբլո Տրապրո՝ «Կլան»

Քրիստիան Վենսան՝ «Սպիտակ կզաքիսը»

Ժաո Լիանգ՝ «Գետաձին»:

Նույն շարքից