Սիրիական կառավարական ուժերը Կուվերեյս քաղաքի մոտակայքում վնասազերծել են ԻՊ խմբավորման հետախուզական անօդաչու սարքը:
Բացի այդ վերոհիշյալ շրջանում գրոհայինների հենակետերը ենթարկվել են սիրիական օդուժի ու հրետանու մասսայական ռմբակոծության:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, ազատագրված Ալ-Հասաքա քաղաքի հարավային մասում հայտնաբերվել է ԻՊ գրոհայինների թաքստոց: Մարտերը տվյալ շրջանում շարունակվում են մինչ այժմ:
Քաղաքից ավելի հեռու գրոհայինները հարձակում են ձեռնարկել քուրդ կամավորների ուղղությամբ,սակայն, հետ են շպրտվել:
Ռաքքա պրովինցիայում ազատագրված տարածքներում բարձրացվել են սիրիական դրոշներ, վերականգնվում է բնականոն կյանքը:
Հոմս պրովինցիայում կառավարական ուժերը մարտեր են մղում Պալմիրայի մատույցներում:
Դարա պրովինցիայում գրոհայինների զավթած տարածքները ենթարկվել են սիրիական ռազմաօդային ուժերի ավիահարվածներին: