Ռուսական օկուպացիայից Ղրիմի ազատագրման նպատակով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել կազմավորել այսպես կոչված մամեդական գումարտակը:
Ծրագրի համաձայն գումարտակում կընդգրկվեն ղրիմի թաթարները, չեչենները, ուզբեկներն ու այլազգիներ:
Ղրիմի ազատագրումից հետո, գումարտակը կօգտագործվի թերակղզում անվտանգության ապահովման տարաբնույթ ֆունկցիաների իրագործման համար:
Այս մասին հայտնել է ուկրաինայի նախագահին առընթերթաթարների հարցերով պատասխանատու Մուսթաֆա Ջեմիլեւը, նշելով, որ մահմեդական գումարտակը կգտնվի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո:
Նրա խոսքերով գումարտակում ծառայելու ցանկություն են հայտնել մեծ քանակությամբ ուզբեկներ, չեչեններ, ադրբեջանցիներ ու ինգուշներ: Գումարտակը տեղակայվելու է Ղրիմին սահմանամերձ Խերսոնի նահանգում:
Գումարտակի կազմում կընդգրկվեն նաեւ Ղրիմը լքած թաթարները: