«Կոմսոմոլսկայա պրավդան» թերթը հայտնում է, որ ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը առողջական վիճակի վատթարացման հետեւանքով շտապ տեղափոխվել է Բակուլաեւի անվան բժշկական կենտրոն:
Հաղորդվում է, որ 87-ամյա ռեժիսորը հանգստյան օրերն անցկացրել է տանը, հենց այդ ժամանակ է ինքնազգացողությունը վատացել է: Բժիշկները նրա մոտ ինֆարկտ եւ թոքերի այտուց են ախտորոշել: Վերակենդանացման բրիգադը Ռյազանովին Բակուլաեւի անվան սրտաբանական կենտրոն է հասցրել շատ ծանր վիճակում:
Այնտեղ պարբերականին հայտնել են, որ կիրակի գիշերը ռեժիսորին իսկապես տեղափոխել են վիրաբուժական ինտերակտիվ պաթոլոգիայի բաժանմունք: