Սիրիայի կառավարական ուժերը երկրի հյուսիսային Իդլիբ ու Համա պրովինցիաների սահմանագծին, երկարատեւ արյունալի մարտերից հետո ազատագրել են ռազմաստրատեգիական կարեւոր նշաակություն ունեցող Զայզուն բնակավայրը:
Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, բնակավայրի ազատագրման ընթացքում վնասազերծվել է Ան-Նուսրայի շուրջ 35 գրոհային:
Իդլիբն ու Աշ-Շուհուր քաղաքները գրաված գրոհայինները վերջին օրերին բազմիցս փորձել են գրավել Համայի նավթային պահեստները:
Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Սիրիական զորքերը ազատագրելով Զայզուն բնակավայրը ընդհուպ մոտեցել են Աշ-Շուհուր բնակավայրի մատույցներին ու ամրացել 6 կմ հեռավորության վրա:
Վերջին օրերի ընթացքում Ջեշ ալ-Ֆատահ ահաբեկչական խմբավորումը արյունալի մարտերից հետո զավթել է 3 կարեւոր ստրատեգիական բարձունքներ: