Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 250 քուրդ զինյալներ են զոհվել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը ռմբակոծելու հետեւանքով,- հայտնում է BBC-ն:
Քրդական աշխատավորական կուսակցությունը զոհերի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չի հրապարակել:
Թուրք զինվորականները պնդում են, որ հրթիռակոծում են «Իսլամական պետության»՝ սահմանամերձ շրջաններում գտնվող դիրքերը, որպեսզի վերահսկեն իրավիճակը Իրաքի եւ Սիրիայի սահմանի երկայնքով:
ՆԱՏՕ-ն աջակցել է պետական սահմանը պաշտպանելու եւ երկրում անվտանգություն ապահովելու Թուրքիայի մտադրությունը: Սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ «քրդերի հետ փոխըմբռնման բոլոր կամուրջները ոչնչացնելուց»: