Kommersant.ru կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մաքսայիններն առգրավել են Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը։ Այն արժե մոտ 25 մլն եվրո։ Պաբլո Պիկասոյի կտավը ապօրինի կերպով փորձել են Ֆրանսիայից Շվեյցարիա տեղափոխել։
Մաքսատան աշխատակիցները կտավը հայտնաբերել են Կորսիկա կղզում՝ նավում։ Թանկարժեք կտավը պատկանում է իսպանացի հայտնի բանկիր Ջեյմի Բոտենին։
Այժմ Ֆրանսիայի իշխանությունները սպասում են կտավն իրենց հանձնելու մասին իսպանացի գործընկերների հարցմանը։