Առողջապահություն 

Կոկա-կոլան ու սուրճը` քաղցկեղի կանխարգելման դեմ

analitik.am

Մարդն ինչքան շատ կոֆեինով հարուստ մթերք օգտագործի, այնքան նրա մոտ կնվազի մաշկի քաղցկեղի ամենատարածված ձևերից մեկի` բազալա-բջջային կարցինոմայի զարգացման ռիսկը:

 

Այդ մասին են վկայում Ամերիկյան ուռուցքաբանական հետազոտությունների ասոցիացիայի անցկացրած հետազոտությունների արդյունքները:

 

«Չարժե ավելացնել սուրճի օգտագործումը, հիմնվելով միայն այդ տվյալների վրա: Սակայն մեր հետազոտությունները բազալա-բջջային կարցինոման դասում է այն հիվանդությունների շարքին, որոնց զարգացումը նվազում է սուրճի օգտագործման ավելացման հետ:

 

Այդ թվարկումը ներառում է առողջության համար այնպիսի լուրջ բացասական հետևանքներ, ինչպիսիք են երկրորդ տեսակի շաքարային դիաբետը և Պարկինսոնի հիվանդությունը»,-նշում են ասոցիացիայի գիտնականները:

 

Բազալիոման մաշկի քաղցկեղի ձևերից մեկն է, որն ԱՄՆ-ում առավել հաճախ է ախտորոշվում: Չնայած այս ուռուցքի դանդաղ աճին, այն լուրջ հիվանդություն է և հանրային առողջապահական համակարգի վրա նշանակալի ծանրաբեռնվածություն է հրահրում:

 

«Հաշվի առնելով այս հիվանդության նոր դեպքերի մեծ թիվը, սննդակարգի ամենօրյա փոփոխությունները կարող են ոչ միայն տեղային արդյունք ունենալ, այլև լիովին ազդել բնակչության առողջության վրա»,-նշում են գիտնականները:

 

Նրանք հետազոտություններ են անցկացրել 113 հազար մասնակիցների հետ, մոտ 22,8 հազարի մոտ 20 տարվա ընթացքում նկատվել են բազալա-բջջային կարցինոմայի զարգացում: Հակառակ պատկեր է նկատվել նրանց մոտ, ովքեր շատ սուրճ և կոֆեին պարունակող այլ մթերք են օգտագործել (թեյ, կոկա-կոլա, շոկոլադ): Միևնույն ժամանակ, առանց կոֆեինի պարունակության սուրճը ոչ մի արդյունք չի թողել մաշկի քաղցկեղի զարգացման վրա:

 

Գիտնականները հիշեցնում են, որ նախկինում փորձամկների վրա անցկացրած հետազոտություններն ապացուցել են կոֆեինի ունակությունն ուռուցքի աճը պաշարելու առումով: Սակայն հարկ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել մարդկանց շրջանում, որպեսզի միանշանակ հաստատվի սուրճի նման արդյունքի մասին:

Նույն շարքից