Աշխարհի ամենամեծ գրադարանն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Գրադարանն ունի 132 միլիոն գիրք` 470 լեզվով, մոտ 5 միլիոն քարտեզ, 29 միլիոն ձեռագիր նյութ, որոնք հավաքվել են մոտ 3 դարերի ընթացքում: Այդ գրադարանի ստեղծվել է 1800 թվականի ապրիլի 24-ին:
Մինչ այդ գրադարանը եղել է այլ վայրում, սակայն1814թվականի քաղքացիական պատերազմի ժամանակ բրիտանական զորքերի կողմից հրդեհվեց Կապիտոլիումը, որտեղ տեղակայված էր գրադարանը: Հրդեհից հետո գրքերի քանակը նվազեց 35 հազար տպաքանակով:
1987թվականին գրադարանը տեղափոխվեց Վաշինգտոն: Դրա կառուցման և մոդելավորման աշխատանքներին մասնակցել էր մոտ 22 քանդակագործ և 26 արվեստագետ: Այն իր դռները բացեց ընթերցասեր հասարակության և ընդհանրապես քաղաքացիների համար:
Գրադարանից օգտվում են ինչպես իշխանական մարմինները, այնպես էլ մասնավոր ընկերությունները, հետաքննական կազմակերպությունները, դպրոցները, գիտաշխատողները:
Աշխարհի խոշորագույն գրադարաններից են նաև Բրիտանական թանգարանի գրադարանը` Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հիմնակազմ, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ավստրիայի ազգային, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի համալսարանական ու Վատիկանի գրադարանները:


